Ծիծաղի օրը նշվեց Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում

Ծիծաղի օրը նշվեց Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում

Ծիծաղի օրը միջազգային տոն է, որն ամբողջ աշխարհում նշվում է ապրիլի 1-ին: Այդ օրն ընդունված է խաբել ազգականներին, ընկերներին եւ մտերիմներին կամ պարզապես նրանց հետ կատակներ անել:

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում, 9-րդ դասարանի դասղեկ Լաուրա Վարդանյանը, ապրիլի 1-ի կապակցությամբ կազմակերպել էր Ծիծաղի օրվան նվիրված դաս: Աշակերտները պատմեցին տոնի ծագման պատմությունը, երգեցին, կարդացին բանաստեղծություններ, մեջբերումներ եւ տեսահոլովակներ: Դասընթացին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները:

Այս զվարճալի տոնի ծագման մի քանի տարբերակ կա: Ծիծաղի տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային գիշերահավասարի եւ Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները միշտ ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով ու զվարճալի արարքներով: Տոնի ավանդույթն ապրում է նաեւ այսօր՝ պատճառը բնությունն ինքն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին սիրաշահել կատակներով ու խաղերով:

Մյուսները հավատում են, որ իրենց ընկերներին ու ծանոթներին ծիծաղելի վիճակում գցելու սովորությունը ծնվել է միջնադարում:

Լրացուցիչ մանրամասները մեր նյութում՝