
Ապրիլի 1-ից թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Տեղեկացնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ուժի մեջ մտած օրենսդրական նոր փոփոխությունների համաձայն՝ թմրամիջոցների ազդեցության տակ մեքենայի ղեկին նստած վարորդը կտուգանվի կամ կազատազրկվի մեկ տարով՝ վարորդական իրավունքից զրկվելով 3 տարի ժամկետով։
Թմրամիջոցների ազդեցության տակ մեքենա վարելը օրենքով պատժվում է Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Չեխիայում, Խորվաթիայում, Էստոնիայում, Ռումինիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում և այլ երկրներում:aliq.ge