ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրերում են: ՆԱՏՕ-ի ռազմածովային երկու նավեր այսօր հասել են Փոթիի նավահանգիստ:
ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Բուդեվեյն Բուտսը կհանդիպի Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի ղեկավարության հետ: Կանցկացվեն նաև աշխատանքային հանդիպումներ, մշակութային և մարզական միջոցառումներ:
Վրաստանի առափնյա պաշտպանության ուժերի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Դրանց մասնակցում են նաև Նիդերլանդները, Ռումինիան, Թուրքիան և Բուլղարիան:
Զորավարժությունների նպատակն է Վրաստանի և ՆԱՏՕ-ի ծովային ուժերի փոխգործակցության մակարդակի բարձրացումը: aliq.ge