Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հայկական բնակչությունը հանդիպում է պահանջում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: տարածաշրջանից ժամանած մի խումբ անձինք նման պահանջով ակցիա են արել Պետգրասենյակի մոտ:
«Մեր գլխավոր պահանջն է հանդիպել վարչապետին եւ ծանոթացնել Ջավախքում ընթացող գործընթացների հետ: Տեղեկություն է տարածվում, թե մենք վտանգ ենք ներկայացնում, բայց դա այդպես չէ: Բացի այդ, կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Մենք գրել ենք եւ հայտարարություններ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել»,- ասել է ակցիայի մասնակիցներից Արմեն Քարմանյանը:
Մասնակիցներից մեկի խոսքով, վերջերս Ջավախք էր ժամանել նաեւ վանո Մերաբիշվիլին եւ հանդիպել իր մարդկանց հետ: «Այժմ Մերաբիշվիլին փորձում է Թբիլիսիին համոզել, որ Ջավախքում արտակարգ ինչ-որ բան է լինում: Դա այդպես չէ: 90-ականներին էլ մեզ հետ լավ են վարվել: Մենք վախենում էինք, բայց լավ էինք ապրում, իսկ Մերաբիշվիլին փորձում է հակառակը համոզել»,- նշել է նա:
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
news.am