Վրաստանի բնակչության 68.8% -ը կարծում է, որ պաշտոնյաները օգտագործում են իշխանությունը անձնական շահի ապահովման և շահ ստանալու համար:
Հասարակության կարծիքի նոր հարցում հրապարակվել է այսօր ապրիլի 3-ին։ Հարցումը, Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնն (CRRC) անցկացրել է Վրաստանում։ Հարցումն անցկացվել է Բաց Հասարակություն Հիմնադրամի եւ միջազգային կազմակերպությունը International IDEA- – ի համատեղ նախագծի շրջանակներում։
Նույն հարցման համաձայն, վրաստանի բնակչության 77.2% -ը կարծում է, որ կառավարության անդամներն ունեն իրենց սեփական բիզնեսը։ Միևնույն ժամանակ, կառավարության անդամը իր պաշտոնին զուգահեռ բիզնես ունենալը, բնակչության 68․5%-ը համարում և ընկալում է մեծ խնդիր:
Հարցին – Թե ով ունի աշխատանքի ընդունվելու ավելի մեծ հնարավորություն; Աշխատանքի թեկնածուն համապատասխան հմտություներով, թե նախարարի/բարձր պաշտոնյաի ազգականը, բարեկամը ավելի քիչ հմտություններով – բնակչության 68․8 տոկոսը պտասխանել է, որ բարձր պաշտոնյայի բարեկամը։
Հետազոտության ընթացքում հարցվել է 1 786 ռեսպոդենտ (հարցվող) (599-ը Թբիլիսիում և 1187-ը շրջաներում)։ Վրաստանի ամբողջ տարածքում բնակչության հարցումը անցկացրել է Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնը (ՀՌԿԿ)։ netgazeti.ge