Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներ Արտյոմ Այվազյանը եւ Լոլա Եսոյանը «FLEX» (Future Leaders Exchange) ուսումնական ծրագրով մեկ տարով կմեկնեն սովորելու ԱՄՆ նահանգներից մեկում:մ
Մրցույթին մասնակցեցին ավելի քան 60 աշակերտներ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի դպրոցներից:
Նրանցից երկու աշակերտներ կմեկնեն Ամերիկա, սովորելու : 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Այվազյանը եւ 10-րդ դասարանի աշակերտուհի Լոլա Եսոյանը այս ուսումնական տարին կանցկացնեն ԱՄՆ-ում:
Ծրագրով ընտրված մասնակիցները սովորելու են ամերիկյան միջնակարգ դպրոցներում, ապրելու են ամերկացիների ընտանիքում և մեկ ուսումնական տարվա ընթացքում մասնակցելու են տեղի հասարակական կյանքին:
Ծրագրի մասնակիցները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ մասնակիցը պետք է լինի 8-10-րդ դասարանի աշակերտ, լավ կամ գերազանց առաջադիմությամբ, տիրապետի անգլերեն լեզվին (սա վճռորոշ հանգամանք է ծրագրում ընտրվելու համար) և պետք է համապատասխանի ամերիկյան վիզա ստանալու պահանջներին: Մասնակիցը նաև պետք է տրամադրի առողջության վիճակի մասին հավաստող փաստաթուղթ:
FLEX ծրագիրը բարձր դասարանցիների փոխանակման կրթական ոչ առեւտրային ծրագիր է, որի նախաձեռնողն է ամերիկացի սենատոր Բիլ Բրեդլին: 1992 թվականին ծրագիրը հաստատվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից: Իր գոյության 24 տարիների ընթացքում FLEX ծրագրով 23 հազար բարձր դասարանցիներ են մեկնել ԱՄՆեւ այնտեղ անցկացրել 1 տարի, ուսանել ամերիկյան դպրոցներում և ապրել ամերիկյան ընտանիքներում: