
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի լրատվությամբ, Փարավանի լեռնանցքում արգելվել է ավտոտրանսպորտի տեղաշարժը:
Պատճառը բարդ օդերևույթաբանական պայմաններն են, կոնկրետ քամին և նվազ տեսանելիությունը:
«Միջպետական կարևորության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդայի ճանապարհի 94-կմ-110 կմ. (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժը»,-նշված է ճանապարհների դեպարտամենտի հայտարարությունում: