Հեշտիա գյուղի ճանապարհի ասֆալտապատումը, որն սկսվել էր 2018 թ. օգոստոսին եւ մինչեւ վերջ չեր ավարտվել, կվերսկսվի այս տարվա մայիսին:
Ըստ «QOST POINT» ճանապարհաշինության ընկերության տնօրեն Գեորգի Ռատիանիի, եղանակային պայմաններից ելնելով աշխատանքը կսկսվեն մայիսին եւ կավարտվի երկու ամսվա ընթացքում: Գործարկման վերջնաժամկետը հունիսի 26-ն է:
Հիշեցնենք, որ այս աշխատանքներն իրագործելու համար տրամադրվել էր 15 ամիս, բայց ավելի քան 12 ամիսն արդեն անցել է, սակայն աշխատանքը չեն ավարտվել:
Նախագծի համար տրամադրվել էր 1 791 528 լարի գումար, հայտարարված տենդերը շահել էր «QOST POINT» ճանապարհաշինության ընկերության 1 545 782 լարիի դիմաց:
Այս նախագծում Նինոծմինդայի քաղաքապետարանը մասնակցում է 20% չափով որը կազմում է 358 305 լարի , իսկ 30% -ը ֆինանսավորվում է քաղաքային զարգացման հիմնադրամից `որը կազմում է 537 458 լարի: Մնացած գումարը, որը կազմում է ընդհանուր գումարի 50% -ը, այսինքն 895,784 լարի քաղաքապետարանը ձեռք է բերել երկարաժամկետ վարկ, 10 տարի ժամկետով Եվրոպական զարգացման բանկից:
Վարկը տրվել է 10 տարի ժամկետով եւ 11% տոկոսադրույքով: Նախագիծը հաստատվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի կողմից:
Մանրամասները «QOST POINT» ճանապարհաշինության ընկերության տնօրեն Գեորգի Ռատիանիից ՝