Սրբապղծություն Ախալքալաքում, փչացրել են Վանքի սրբապատկերները

Սրբապղծություն Ախալքալաքում, փչացրել են Վանքի սրբապատկերները

Այսօր, առավոտյան Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված:

Խուլգումո գյուղի երիտասարդները շատ վրդովվել են, երբ տեսել են այդ տեսարանը։

«Առավոտյան սրբավայր էինք գնացել, տեսանք ամեն ինչ ջարդած ու թափած: Ինչ որ մարդիկ մտել են՝ նկարների վրա գծեր են քաշել, ջարդել, փչացրել: Վանքը մեր սրբատեղին է, մարդիկ այստեղ ուխտի են գալիս, սրբապատկերներ են դնում, մոմ վառում, հասկանում եք, մեր սրբատեղին ինչ-որ մարդիկ անարգել են: Մենք չգիտենք ինչ անենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Խուլգումո գյուղի երիտասարդներից մեկը:

srbapatker1
srbapatker

Երիտասարդները նշում են, որ ինչ որ մարդիկ հարձակվել են իրենց սրբատեղիի վրա: Նրանք ասում են, որ պատկան մարմինները պետք է համարժեք գործողություններ իրականացնեն:

srbapatker2

Նյութը վերցված է jnews.ge-ից