Գագարին փողոցի բնակիչները դիմել են «NOR» ռադիոկայանին `ցույց տալով իրենց փողոցի անհուսալի վիճակը:
Գագարին փողոցը քաղաքի այն մասերից մեկն է, որը անանցանելի է դառնում յուրաքանչյուր առատ անձրեւի եւ ձնհալի ժամանակ: Տեղումները գրեթե փակում են այս փողոցի երթեւեկությունը: Նույնիսկ չոր եղանակին, փողոցի խորը փոսերը խոչընդոտում են եւ հետիոտնի եւ տրանսպորտի տեղաշարժը:
Ինչպես ասում են Գագարին փողոցի բնակիչները, ճանապարհը անանցանելի է ինչպես հետիոտների, այնպես էլ մեքենաների համար, հատկապես աշնան եւ ձմռան ամիսներին:
Բնակիչները տեղական ղեկավարությունից խնդրում են ուշադրություն դարձնել այդ փողոցին: Այս ճանապարհի վիճակը հնարավոր չէ
բառերով նկարագրել , պետք է տեսնել սեփական աչքերով:
Նշենք որ Գագարին փողոցը բացառություն չէ:Նույն վատ վիճակում է նաեւ Խոջաբեկյան նրբանցքը : Քաղաքի շատ փողոցներ շարունակում են մնալ առանց ասֆալտապատման եւ անմխիթար վիճակում: Երեքամյա ծրագրի համաձայն, Գագարին փողոցը նախատեսվում է ասֆալտապատել 2021 թվականին: