
Միասնական ազգային քննություններին գրանցվել է մոտ 41 հազար դիմորդ – այս մասին տեղեկություն է տարածում Գնահատման և Քննությունների ազգային կենտրոնը:
Նրանց տվյալներով, ընդհանուր մագիստրոսային քննություններին գրանցվածների թիվը հասնում է 12 000-ի, ուսանողների “գրանտային” դրամաշնորհային մրցույթում 4 600-ի:
Քննությունների համար գրանցումը սկսվել էր մարտի 12-ին և ավարտվել ապրիլի 3-ին, 18:00-ին:
Գնահատման և քննությունների կենտրոնի տեղեկատվությամբ, նախորդ տարիների նման մասնակիցների զգալի մասը գրանցվել է վերջին օրերին: Միայն վերջին երեք օրվա ընթացքում գրանցվել է մոտ 17 500 դիմորդ, որը գերազանցում է ընդհանուր քանակի 30 տոկոսը:
Միասնական ազգային քննություների գրանցումն այս տարի ևս իրականացվում է մի քանի փուլով:
Մինչև մայիսի 7-ը, ժամը 18:00-ն դիմորդներին հնարավորություն կտրվի փոխել առարկան, ջնջել, ավելացնել կամ ընտրել: Նույն ժամանակահատվածում այդ գործողությունները կարող են անել նաև մագիստրոսային քննությունների մասնակիցները: 1tv.ge