Կյանքից հեռացել է «Միմինո»-ի ռեժիսորը

Կյանքից հեռացել է «Միմինո»-ի ռեժիսորը

88 տարեկանում, հիվանդության հետևանքով մահացել է կինոռեժիսոր Գիորգի Դանելիան:

Գիորգի Դանելիան 1930 թվականի օգոստոսի 25-ին ծնվել է Թբիլիսիում: Մոտ մեկ տարի հետո նրա ընտանիքը բնակություն է հաստատել Մոսկվայում: Նախորդ դարի 50-ական թվականներին նա ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը և աշխատել որպես ճարտարապետ:

1959 թվականին, բարձրագույն ռեժիսուրային կուրսն անցնելուց հետո կինոստուդիայում սկսել է աշխատել որպես բեմադրող ռեժիսոր: Իսկ կինոգործունեությունն սկսել է 1960 թվականից:

Դանելիայի հայտնի աշխատանքների թվում են՝ «Միմինո», «Աֆոնյա», «Մի վշտանա», «Աշնան մարաթոն», «Քին-ձա-ձա», «Անձնագիր» ֆիլմերը:

Ռեժիսորը վերջին ժամանակաշրջանում վատառողջ էր: Փետրվարի վերջին նրան Մոսկվայի հիվանդանոց էին տեղափոխել թոքերի ծանր բորբոքումով: