Վրաստանում դպրոցական դասագրքերն անվճար կդառնան

Վրաստանում դպրոցական դասագրքերն անվճար կդառնան

2013-2014թ. ուսումնական տարում դասագրքերը Վրաստանում կհատկացվեն անվճար: Այդ մասին հայտարարել է կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 8-ին կայացած հատուկ ճեպազրույցում:

«2013-2014թթ. Դասագրքերը, որոնք նախկինում գնվում էին, կտրվեն անվճար: Դրա արդյունքում ծնողները կխնայեն 150-200 լարի… Մենք դա պարտականություն ենք համարում, որ պետք է կատարի պետությունը»,- ասել է Մարգվելաշվիլին:

Նա նկատել է, թե վրացի հրատարակիչներն ու հեղինակները չեն տուժի տվյալ որոշումից, քանի որ կառավարությունը կվճարի օրենքով նախատեսված որոշակի գումար, որը բավարար կլինի:
news.am



Opinion, pooling and voting