Նինոծմինդա քաղաքի 1-ին դպրոցում, անցկացվեց մայրենի լեզվի համազգային օրվան նվիրված թելադրություն:
Մրցույթին ներկա էին ավագ եւ միջին դասարանների աշակերտները: 8-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտները գրեցին «Պատարագ» վերնագրով թելադրություն: 10, 11, 12-րդ դասարանի աշակաերտները`« Սմբատ Բագրատունի»: Այս դպրոցում միջմշակութային թելադրություն անցկացվել է առաջին անգամ: Մրցույթը կազմակերպել էին հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչները:
Աշակերտների աշխատանքը պետք է ստուգվի ուսուցիչների բաժնի կողմից: Լավագույն երեք աշակերտները կստանան վկայագրեր:
Ակցիայի նպատակն է յուրաքանչյուր մարդու հնարավորություն տալ փորձարկել հայերենի իմացությունը եւ բարձրացնել գրագիտության բարելավման հետաքրքրությունը:
Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի, եւ այսօր ընդգրկում է աշխարհի շատ երկրներ: Դա կամավոր թելադրություն է բոլորի համար, ովքեր ցանկանում են ստուգել իրենց մայրենի լեզուն եւ գրագիտության մակարդակը:
Մանրամասները զրուցեցինք հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Ղարսլյանի հետ: