
Խոջաբեկյան փողոցը, որը գտնվում է Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում, անանցանելի է:
Անցյալ տարվա հոկտեմբերին խճապատումից հետո երբ սկսվեց ձյունը , փողոցը դարձավ անանցանելի: Տեղում կաթվածահար վիճակ է տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի շարժը:
Այս փողոցի բնակիչների խոսքերով, անհնար է հասնել տուն, երեխաները չեն կարող քայլել այս փողոցով: Իսկ անձրեւի եւ ձնհալի ժամանակ ջուրը հավաքվում է եւ լցվում փողոցն ու բակերը :
Նույն իրավիճակում է նաեւ Նինոծմինդա քաղաքի Թբիլիսյան փողոցը:
Մանրամասների մասին պատմեց այս փողոցի բնակիչը: