Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ապրիլի 9-ին վերսկսել է իր հանդիպումները Թուրքիա պաշտոնական այցի շրջանակներում` չնայած նախօրեին տարած վիրահատությանը ուսի կոտրվածքի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», վկայակոչելով նախագահի վարչակազմը, ապրիլի 9-ին Սահակաշվիլին հանդիպում է ունեցել Աբդուլլահ Գյուլի հետ:
Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության հարցերը: Նշվել է, որ Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է եւ աջակցում է Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ին: Կողմերը նաեւ տնտեսական հարցեր են քննարկել:
Հանդիպումից հետո կայացել է ճաշ ի պատիվ Սահակաշվիլիի: Ապրիլի 9-ի երեկոյան Սահակաշվիլին կվերադառնա Վրաստան:
Հիշեցնենք, որ Անթալիայում հեծանվով զբոսանքի ժամանակ Սահակաշվիլին բախվել էր մեքենային: Նրան տեղափոխել էին Ստամբուլ, որտեղ ուսի եռակի կոտրվածք էին հայտնաբերել եւ վիրահատել:
news.am