Նոր Խուլգումո (Տամբովկա) գյուղի բնակիչ Գրիշա Մուրադյանը, «одноклассники» սոցիալական ցանցով լուսանկարներ եւ տեսահոլովակ էր ուղարկել մեր խմբագրություն որտեղ երեւում էր գյուղի փակ ճանապարհը, եւ թե ինչպես էր մեքենան շարժվում սառցակալած Փարավանի լիճի վրայով:
Ինչպես մեզ տեղեկացրեց Գրիշա Մուրադյանը, ճանապարհը բաց է եղել միայն 10-15 օր, որից հետո մինչ օրս երթեւեկությունը կաթվածահար է: Այժմ լճի վրայով տեղաշարժը վտանգավոր է կախված եղանակային պայմաններից: Գրիշա Մուրադյանն ու համագյուղացիները դիմել են քաղաքապետարան, որտեղ նրանք ասել են, որ ճանապարհը կմաքրվի ապրիլի 10-ից հետո, քանի որ մաքրման համար նախատեսված գումարը սպառվել է, եւ նոր մրցույթը տեղի կունենա միայն ապրիլի 10-ին:
Լրացուցիչ մանրամասները Գրիշա Մուրադյանի տրամադրած լուսանկարներից եւ տեսանյութից: