
Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու Հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը սեփական ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը:
Նա կվերադառնա Հայաստան եւ կշարունակի հոգեւոր ծառայությունը Ս.Էջմիածնում:
Այս մասին նա հայտարարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ:
Առաջիկայում, երբ նոր առաջնորդ ծառայության կոչվի Վիրահայոց թեմ, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կտեղափոխվի Հայաստան: