Նինոծմինդայի մշակութային եւ կրթական երիտասարդական կենտրոնի աշխատակիցներն ու աշակերտները Արցախի «քառօրյա պատերազմում» զոհվածների հիշատակին կազմակերպել էին դիմանկարներով երթ:
Երթը ուղեւորվեց Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակ`հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին : Ծաղիկներ խնարհվեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
Երթից հետո մասնակիցները վերադարձան կենտրոն եւ անցկացրեցին միջոցառում, որտեղ հնչեցին ազատամարտիկներին նվիրված բանաստեղծություններ եւ երգեր :
Քառօրյա պատերազմը սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, որը տեւեց երեք եւ կես օր: Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։
Տարբեր աղբյուրների տվյալներով, քառօրյա պատերազմում զոհերի թիվը հասել է մինչեւ 120-ի: Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: