Չարենց փողոցն իր բազմաթիվ խնդիրներով

Չարենց փողոցն իր բազմաթիվ խնդիրներով

Չարենց փողոցի բնակիչները դիմեցին «NOR» ռադիոկայան `ցույց տալով այն խնդիրները, որոնք ծագել են փողոցը ասֆալտապատելուց հետո:

Չարենց փողոցը քաղաքի փողոցներից մեկն է, որն ասֆալտապատվել է 2018 թվականին, սակայն ասֆալտապատման ժամանակ թողնվել են թերություններ, որոնք հանգեցրել են մի շարք խնդիրների:

Այս փողոցի բնակիչների խոսքերով` փողոցում չեն թողնվել ջրահեռացման առվակներ, ինչի հետեւանքով ձնհալի ջրերը հեղեղնել են բնակիչների բակերը: Թերի է կառուցվել նաեւ կոյուղու դիտանցկները եւ տեղադրված չեն եղել կափարիչները, այդ պատճառով էլ մասսամբ քանդվել է:

Բացի վերը նշվածից, ջրհորի հետ կապված խնդիր կա, կեղտոտ ջուրը լցվում է այնտեղ : Կեղտաջուրը ջրային համակարգ է լցվում յուրաքանչյուր առատ անձրեւի եւ ձյան հալման ժամանակ:

Բնակիչները տեղական ղեկավարությունից խնդրում են ուշադրություն դարձնել այդ փողոցին:

Մանրամասները լսենք Չարենցի փողոցի բնակիչներից: