
Ապրիլի 7-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Սաթխա գյուղի մշակույթի տանը ապրիլի 7-ին տեղի ունեցավ միջոցառում ` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ :
Միջոցառմանը մասնակցում էին 4-15 տարեկան երեխաներ: Երեխաները հանդես եկան երգերով եւ բանաստեղծություններով: Իսկ պարային համարներով միջոցառումը զարդարեցին «Ջավախք» համույթը `պարուսույց Աստղիկ Հարությունյանի ղեկավարությամբ:
Միջոցառումը կազմակերպել էր Սաթխայի բնակիչ Հրայր Պոդոսյանը: Հրայրի խոսքով `նա ցանկանում է գյուղում զարգացնել մշակույթ եւ հետաքրքրություն մտցնել գյուղի հասարակական կյանքում:
Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, որոնք ուրախ էին միջոցառման համար: Միջոցառման վերջում հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց եւ հույս հայտնեց, որ մի օր մշակույթի տանը առկա խնդիրները կստանան դրական լուծում:
Լուսանկարները եւ տեսանյութը տրամադեց հասարակությունը