Կապուտիկյան փողոցի բնակիչները դիմել են «NOR» ռադիոկայան `ցույց տալով իրենց փողոցի անհուսալի վիճակը:
Կապուտիկյան փողոցը քաղաքային փողոցներից մեկն է, որը գտնվում է քաղաքի ծայրամասում եւ հեղեղվում է անձրեւներից եւ ձնհալից հետո: Գրեթե արգելափակված է փողոցային երթեւեկությունը:
Ինչպես ասում են բնակիչները, Կապուտիկյան փողոցում վերջին անգամ խճապատում կատարվել է 1978 թ-ին : Տարվա մեջ 10 ամիս ճանապարհը անանցանելի է `ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենաների համար: Ճանապարհի վատ լինելու պատճառով, անհրաժեշտության դեպքում նույնիսկ շտապօգնությունը չի գալիս, աղբատարը նույնպես չի գալիս այստեղ: Բնակիչները քաղաքապետարանին խնդրում են ուշադրություն դարձնել այդ փողոցին: Այս ճանապարհի վիճակը բառերով նկարագրել հնարավոր չե, պետք է տեսնել սեփական աչքերով: Մինչեւ այսօր ճանապարհի մի մասը ձյան պատճառով փակ է:
Մինչ այժմ քաղաքի մի շարք փողոցներ մնում են
չասֆալտապատված եւ վատ վիճակում են: Երեքամյա ծրագրի համաձայն, Կապուտիկյան փողոցը նախատեսվում է ասֆալտապատել միայն 2021 թվականին:
Մանրամասները մեր տեսանյութում: