Վլադիմիրովկա գյուղի բնակիչները դժգոհում են ճանապարհի վատ վիճակից: Այստեղ վատը մեղմ է ասված:
Բնակիչները իրենց խնդիրներով դիմել են քաղաքապետարան, այնուհետեւ եկել «NOR» ռադիոկայան, պատմել իրենց գյուղում տիրող իրավիճակի մասին :
Վլադիմիրովկա գյուղում ապրում է ավելի քան 30 ընտանիք: Այս գյուղի բնակիչների խոսքերով, ամեն տարի էլ բախվում են նման խնդրի: Ձմռանը ճանապարհից չի օգտվում ոչ հետիոտնը եւ ոչ էլ տեխնիկան : Բնակիչները անցնում են սառցակալած Փարավանի լճի վրայով կամ ստիպված են քայլել երեք կիլոմետր, Փոկա գյուղ հասնելու համար :
«Գյուղի մեջ, դեկտեմբերից ավտոտրանսպորտային միջոցների շարժը կաթվածահար է : Իսկ կենտրոնական ճանապարհը, որով բնակիչները դուրս են գալիս կենտրոնական ճանապարհ մինչեւ Փոկա գյուղ, մաքրվել է ընդամենը երեք անգամ, որն էլ այնքան նեղ, որ միայն մեկ մեքենան կարող է տեղավորել այն էլ մի կերպ: Գյուղում կան ծեր եւ հիվանդ մարդիկ, իսկ շտապօգնության մասին իսպառ չի կարող խոսք լինել: Միթե մեղավոր ենք, որ ծնվել եւ ապրում ենք այստեղ: Բնակիչները նշում են, որ սովի չմատնվելու համար (գյուղում խանութներ չկան) մենք ստիպված ենք հաղթահարել դժվարություններ, որպեսզի քաղաք հասնենք եւ եւ սնունդ ձեռք բերենք»:
Գյուղն ունի բազում խնդիրներ,սակայն կառանձնացնենք կարևորները:
Շնորհիվ այն բանի, որ ճանապարհները փակ են մինչեւ այսօր, մեքենաները չեն կարող անցնել տեխնիկական ստուգում: Շատ մեքենաների ստուգման ժամկետն անցել է, իսկ նրանք ստիպված պետք է վճարեն տուգանք:
Բնակիչները ուզում են նախ բարենպաստ պայմաններ ապահովեն այնուհետեւ պահանջներ թելադրեն :
Դպրոցն 9-ամյա է, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտները հաճախում են Փոկա գյուղուի դպրոց `լրիվ միջնակարգ կրթություն ստանալու համար: Սակայն ձմռանը, ճանապարհի իրավիճակի պատճառով, հաճախ ստիպված են բացակայել:
Քաղաքապետարանում բնակիչներին հայտնել են, որ ճանապարհը կմաքրվի ապրիլի 10-ից հետո, Նոր Խուլգում (Տամբովկա) գյուղի ճանապարհը մաքրելուց հետո:
Ավարտվել է գյուղերի ճանապարհների մաքրման ֆինանսավորումը, եւ հայտարարվել է մրցույթ 20.000 լարի չափով : Մրցույթը տեղի կունենա 2019 թ. ապրիլի 10-ին:
Մանրամասները մեզ պատմեցին գյուղի բնակիչները,որոնք մի կերպ հասել էին Նինոծմինդա հիշեցնելու իրենց գոյության մասին:
Տեսանյութը տրամադրել են Վլադիմիրով գյուղի բնակիչները :