Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի:
1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը խորհրդային զորքերը Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց, ցրեցին խաղաղ բողոքի ակցիան, ինչի հետևանքով զոհվեց 21 մարդ, հազարավոր քաղաքացիներ վիրավորվեցին:
Դեպքերից երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, Վրաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը։
Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ անկախության վերականգման օր:
Ապրիլի 8-ի գիշերվանից երկրի քաղաքացիները խորհրդարանի շենքի առջև կանգնեցված ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ մոմեր են վառում ու ծաղիկներ խոնարհում: aliq.ge