Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը հարգեցին Ջիգրաշենի ավագ դպրոցի աշակերտները

Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակը հարգեցին Ջիգրաշենի ավագ դպրոցի աշակերտները

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է պետական անկախության վերականգնման եւ Ազգային միաբանության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի զոհերի հիշատակման օր:

Ապրիլի 9-ը Վրաստանում ոչ աշխատանքային օր է: Ապրիլի 9-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ գրվեց որպես ողբերգության և միևնույն ժամանակ անկախության վերականգման օր:

Այս օրը միջոցառումներ են անցկացվում տարբեր կրթական եւ մշակութային հաստատություններում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի Ջիգրաշեն գյուղի հանրակրթական դպրոցը եւս հարգեց զոհերի հիշատակը: Ավագ դասարանի աշակերտները հանրությանը ներկայացրեցին 1989 թ. Պատմական իրադարձությունները: Նրանք ընթերցեցին ապրիլի 9-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված բանաստեղծություններ: Նրանք ընդգծել են ազգային միասնության դերը ուժեղ պետություն ստեղծելու գործում, խոնարհվելով այն մարդկանց անմահ հիշատակի առաջ, ովքեր զոհեցին իրենց կյանքը մեր պետության պայծառ ապագայի համար:


Միջոցառումը կազմակերպել էին վրաց լեզվի ուսուցիչ Խաթունա Խիտորովան, Արեգնազ Պետրոսյանը, Էլվիրա Քեյանը: