
«Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերությունը մաքրեց Նոր Խուլգումո գյուղի ճանապարհը:
Նոր Խուլգումո գյուղի բնակիչ Գրիշի Մուրադյանի խոսքերով, ճանապարհը ամբողջությամբ մաքրվել է:
Հիշեցնենք, որ փակ ճանապարհի եւ սառցակալած «Փարավանի» լճի վրայով երթեւեկության մասին ապրիլի 5-ին բարձրաձայնել էր «NOR» ռադիոն:
Նաեւ նշենք, որ Նոր Խուլգում գյուղի ճանապարհը չեր մաքրվել, այն պատճառով, որ ճանապարհ մաքրելու միջոցները ավարտվել են, իսկ 20 000 լարի գումարի դիմաց նոր մրցույթը տեղի կունենա ապրիլի 10-ին: