«Ճակատագիր, որը միավորում է երկու եղբայրական ազգերին» -միջոցառում N1 դպրոցում

«Ճակատագիր, որը միավորում է երկու եղբայրական ազգերին» -միջոցառում N1 դպրոցում

Ապրիլի 9-ին Նինոծմինդայի թիվ 1 դպրոում անցկացվեց միջոցառում նվիրված՝ ապրիլի 9-ին զոհվածների եւ Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին 10 (2) եւ 9 (2) դասարանների աշակերտներ: 10 (2) դասարանի աշակերտները միջոցառումն անվանակոչեցին «Ճակատագիրը, որը միավորում է երկու եղբայրական ազգերին ապրիլ ամսով »: Աշակերտները պատմեցին 1989 թվականի պատմական իրադարձությունների եւ քառօրյա ղարաբաղյան պատերազմի մասին:

«Միջոցառման հիմնական նպատակը աշակերտներին ծանոթացնել է այս երկու պետություններում տեղի ունեցող իրադարձություններին, որպեսզի իմանան, թե ինչպիսի դժվարություննեի միջով են անցել », – ասում է պատմության ուսուցիչ Ռիմա Սահակյանը:

Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացրել 9-րդ դասարանը: Սաները պատմեցին 1989 թվականի ապրիլի 9-ի ողբերգական իրադարձությունների մասին: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Լուսինե Թանգամյանը: