Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ «Մեր առողջությունը մեր ձեռքերում է» թեմայով միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել էր քաղաքացիական կրթության ուսուցիչ Ռուզաննա Ստամբոլցյանը 10-րդ դասարանի սաների հետ: Աշակերտները ներկայացրեցին ալկոհոլը, դեղերը, ծխախոտը: Նրանք խոսեցինց վտանգների եւ հետեւանքների մասին, ՄԻԱՎ վարակման ուղիների եւ թե ինչից պետք է զգուշանալ, ու ինչպես կարող են պաշտպանվել :
Քաղաքացիական կրթության ուսուցչի խոսքերով, այս ներկայացումը աշակերտներին ներկայացնում է ծխելու եւ ալկոհոլի վտանգները:
Ներկայացումից հետո ուսուցչուհին եւ դպրոցի բժիշկը արտահայտեցին իրենց կարծիքը:
«Սա ակտուալ թեմա է եւ երիտասարդները պետք է իմանան, թե ինչն է սպառնում իրենց առողջությանը եւ ինչպես կանխել այդ բացասական երեւույթները », – նշեց ուսուցիչը:
Այս թեմայով աշակերտները պատրաստել էին պաստառներ, որտեղ մանրամասն ներկայացրին ծխախոտի, թմրանյութերի, ալկոհոլի եւ ՄԻԱՎ վարակի վտանգները: