
Սննդի ազգային գործակալության տեսչական թիմը Նինոծմինդայում ստուգել է սննդի օբյեկտներ եւ խանութներ :
Նախնական տեղեկությունների համաձայն տուգանվել է, մեկ սննդի կետ եւ մեկ խանութ, որտեղ հայտնաբերվել են ժամկետնանց ապրանքներ եւ գրանցվել է սանիտարական նորմերի բացակայություն:
Տուգանքի չափը 1000 լարի է:
Սննդի ազգային գործակալության տվյալներով, պետական վերահսկողության ընթացքում ստուգվում են սննդի օբյեկտի սանիտարահիգիենիկ վիճակը, սննդամթերքի պիտանելիությունը, պահեստավորման եւ վաճառքի պայմանները, ժամկետը, պահպանման ջերմաստիճանը, մակնշումը եւ այլն :