
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ երկու անձինք, տավարի մսի փոխարեն վաճառել են ձիու և ավանակի միս:
Հետաքննության համաձայն, մեղադրյալները ձի և ավանակ գնել են ցածր գներով Վրաստանի տարբեր շրջաններից: Հետաքննության արդյունքում, շուկայից և մի քանի օբյեկտներից մեծ քանակությամբ միս է առգրավել, որը ըստ ԴՆԹ-ի փորձաքննության եզրակացության ձիու և ավանակի միս է: Ինչպես նաև սպանդանոցում հայտնաբերվել են ձիու և ավանակի մարմնի մասեր:
Հետաքննություն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասով: Հանցանքը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում: