Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության հարցերով նախարարությունը, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի հետ համագործակցությամբ, պետական լեզվի ուսուցումը խթանելու նպատակով եւ վրաց լեզվի օրվան նվիրված, Վրաստանի ոչ վրացալեզու դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների համար անցկացնում է մրցույթ «Ես գրում եմ վրացերեն» վերնագրով:
Մրցույթը անցկացվում է 3 փուլով եւ հաղթողները պարգեւատրվելու են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ` ապրիլի 14-ին, արժեքավոր նվերներով եւ պատվոգրով:
1-ին փուլն անցկացվել է դպրոցում ապրիլի 5-ին եւ դպրոցը ներկայացրել է մեկ թեքնածու 9-րդ դասարանից:
2-րդ փուլը, որն անցկացվել է ռեսուրս կենտրոնում ապրիլի 8-ին մասնակցեցին 19 աշակերտ տարբեր դպրոցներից, որի ընթացքում գրեցին 120- 130 բառանոց միջին բարդության թելադրություն: Տեքստը տրամադրվել է նախարարության կողմից մրցույթն սկսելուց րոպեներ առաջ:
Հանձնաժողովի կողմից աշխատանքները ստուգելու արդյունքում հաջորդ փուլ անցան Սիրանուշ Մոսոյանը Նինոծմինդայի թիվ 2 դպրոցից, եւ Ալվարդ Խոդերյանը Մեծ Խանչալիից:
3-րդ փուլն անցկացվելու է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, որտեղ մասնակցություն կունենան 2-րդ փուլի հաղթողներ Սիրանուշը եւ Ալվարդը:
Առաջին փուլում կլինի 150 բառանոց թելադրություն, սահմանափակ ժամանակում, առաջին փուլի մասնակիցների 50 տոկոսը կանցնի 2-րդ փուլ:
2-րդ փուլի մասնակիցները կգրեն ավելի բարդ թելադրություն 150 բառանոց, որտեղ բառերի 30 տոկոսը առօրյայում չգործածվող բառեր կլինեն: