Նինոծմինդայի թիվ 2 դպրոցում տեղի ունեցավ «ABC» անվամբ միջոցառում, որը նվիրված էր անգլերենի այբբենարանին : Երաժշտության ներքո երեխաները մտան դահլիճ, որտեղ նրանց ողջունեցին հյուրերը, ծնողները եւ ուսուցիչները:
Միջոցառման նպատակը աշակերտներին հնարավորություն ընձեռելն էր ցուցադրելու իրենց ուսումնական նվաճումները: Սաները կատարեցին երգեր, պարեր, բանաստեղծություններ անգլերենով:
«Կյանքում ամեն ինչ սկսվում է փոքր բաներից. Հացը ցորենից, արեւը՝ ճառագայթներից, տունը` քարից, եւ գիտելիքները առաջին գրքից: Այս առաջին բարի գիրքը մեր երեխաների համար այբբենարանն է: Եվ ահա մենք ավարտեցինք մեր առաջին դասագրքի ուսումնասիրությունը », – նշեց միջոցառման կազմակերպիչ անգլերենի ուսուցչուհի Արփինե Չոբանյանը: