Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցը խարխուլ վիճակում է, ամեն տարի խորանում են պատերի ճեղքերը: Դպրոցը ամենամեծն է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, այնտեղ սովորում են 380 աշակերտ:
Ապրիլի 11-ին աշակերտների ծնողները հավաքվեցին դպրոցի դիմաց եւ քննարկեցին խնդիրները տնօրենի հետ:
Ծնողները մտահոգված են դպրոցի իրավիճակով եւ ցանկանում են ուշադրություն դարձնել : Տնօրեն Տիգրան Պողոսյանն ասում է, որ այս տարի Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը նախատեսում է վերանորոգել կամ կառուցել նոր դպրոց:
Աշակերտների ծնողները ասում են, որ դպրոցում նորմալ պայմաններ չկան, 20 տարի է անբարվոք վիճակում է, եւ շատ վտանգավոր է դասեր անցկացնել: Պետք է շատ զգույշ լինել, որպեսզի որեւէ վատ բան չպատահի:
Տնօրենի հետ հանդիպումից հետո ծնողները հանդիպեցին քաղաքապետարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը ծնողներին ասաց, որ այս տարվա մայիսին կհայտարարվի նախագծային մրցույթ: Մրցույթի հաղթողները եթե համարեն, որ պետք է դպրոց կառուցել զրոյից կկառուցեն այն, եթե կարծում են որ վերանորոգման անհրաժեշտություն կա, ապա կվերանորոգեն: Քաղաքապետը նաեւ նշել է, որ այս տարի դպրոցում անպայման կիրականացվի աշխատանք: Այս աշխատանքը պետք է իրականացվի «MGF» համայնքային զարգացման հիմնադրամի կողմից:
Նշենք, որ թիվ 1 դպրոցը կառուցվել է 1938 թվականին, եւ մինչ օրս հիմնանորոգում չի անցկացվել: Կատարվել է մասնակի վերանորոգում, փոխվել են շենքի տանիքը եւ պատուհանները :
Լրացուցիչ տեղեկությունները մեր տեսանյութում: