Իվանիշվիլին Վրաստանում երրորդ քաղաքական ուժ է ակնկալում

Իվանիշվիլին Վրաստանում երրորդ քաղաքական ուժ է ակնկալում

«Վրացական երազանքը» նախագահի իր թեկնածուին կներկայացնի մինչեւ մայիսի վերջ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նրա խոսքով, անձամբ ինքը նախընտրած թեկնածու ունի:

«Ամենաուշը մայիսի վերջին մենք կներկայացնենք մեր թեկնածուին: Անձամբ ես ընտրել եմ թեկնածու, բայց նա պետք է համաձայնեցվի եւ հաստատվի թիմի կողմից»,- ասել է Իվանիշվիլին: Վարչապետի խոսքով՝ հարցը չի քննարկվել նաեւ դաշինքի ներսում, քանի որ զբաղված է եղել ավելի կարեւոր գործերով:

Իվանիշվիլին նաեւ նշել է, թե ակնկալում է երկրում երրորդ քաղաքական ուժի հայտնվելուն: «Ինչ վերաբերում է երրորդ ուժին, ես շատ կուզեմ, որ այդպիսին հայտնվի: Կան կուսակցություններ, որոնց հետ հանդիպում եմ եւ չեմ թաքցնում դա»,- ասել է վարչապետը: Իվանիշվիլին այդ հարցով արդեն հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիի եւ Իրմա Ինաշվիլիի հետ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
news.am



Opinion, pooling and voting