Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-ին և 14-ին կայցելի Սամցխե-Ջավախեթի: Նախագահը կհանդիպի մունիցիպալիտետների ներկայացուցիչների, փոքր ձեռնարկատերերի և տարածաշրջանի բնակիչների հետ:
Ապրիլի 13-ին Զուրաբիշվիլին կժամանի Ախալցիխե: Նախագահի խորհրդական, Իրինա Շենգելիան ասել է, որ նախագահը կհանդիպի մունիցիպալիտետի ղեկավարներին, փոքր ձեռնարկատերերի և բնակիչների հետ:
Ապրիլի 14-ին Սալոմե Զուրաբիշվիլին կլինի Ախալքալաքում: «Նա այստեղ նշելու է մայրենի լեզվի տոնը և այցելելու է եկեղեցական թեմի առաջորդի և տեղական ինքնակառավարման իշխանությունների հետ» – ասում է Շենգելիան: shnwes.ge