Վրաստանի վարչապետը ծխելու դեմ պայքար է սկսում

Վրաստանի վարչապետը ծխելու դեմ պայքար է սկսում

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կողմ է արտահայտվել երկրում ծխելու դեմ առավել խիստ սահմանափակումների ներդրմանը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով «Новости-Грузия»-ին։

Այդ մասին նա հայտնել է ապրիլի 10-ին ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Այդ հարցով վերահսկողությունը խստացնելը պարտադիր է։ Ինչ վերաբերվում է ծխողներին, ապա մենք կօգնենք նրանց թողնել ծխելը։ Ես նախկինում տասը տարի ծխել եմ, սակայն երբ ամուսնացա, կինս խնդրեց թողնել, և ես դա արեցի»,- ասել է Իվանիշվիլին։

Նա կոչ է արել քաղաքացիներին ըմբռնումով վերաբերվել այդ նախաձեռնությանը, քանի որ երկրում հաճախակիացել են ալկոհոլի և ծխախոտի ընդունման դեպքերը դեռահասների շրջանում։

Սպասվում է, որ ծխելու դեմ արշավը կսկսվի ապրիլի վերջին։ Թե ինչ միջոցներ են պատրաստվում իրագործել իշխանությունները, կառավարության ղեկավարը չի հայտնել՝ նշելով միայն, որ երկրում կավելանան այն վայրերը, որտեղ կարգելվի ծխելը։
tert.am



Opinion, pooling and voting