Մեծ Գոնդուրայում տեղադրվեց խաչ

Մեծ Գոնդուրայում տեղադրվեց խաչ

Ապրիլը Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղի համար նշանավորվեց խաչի վեր խոյացմամբ։            

Օրերս տեղի  երիտասարդները համախմբվել էին հետևյալ գաղափարի շուրջ, – «Վեր խոյացնել Խաչը իբրև հոգևոր զենք և անմեղների անմար հիշատակ»։    Միտքը վաղուց կար, բայց նախաձեռնություններն էին սակավ, ինչևէ այս հավերժահիշատակ օրն էլ չուշացավ։ Գյուղի երիտասարդները ջանք  չխնայելով նվիրվել էին Աստվածանվեր այս գործին։ Խաչի կառուցման մեջ առանձնահատուկ ներդրում ուներ ոչ միայն գյուղի հասարակությունը, այլ նաեւ արտերկրում բնակվող Մեծ Գոնդուրացիները։ Ինչ խոսք, խաչը կցանկապատվի, իսկ կողքի   ցայտաղբյուրն էլ կհագեցնի անցորդների ծարավը։  Ու ընդամենը մի քանի օրում’ համընդհանուր ջանքերով, բազմաչարչար աշխատանքի արդյունքում վեր խոյացավ Խաչը իբրև սուրբ խորհրդանիշ։ Անշուշտ իր արձակած լույսով ժողովրդին ապրեցնելու է հույսով։  Ու կփառաբանվեն երիտասարդները  ամեն վառած մոմի հետ, թո՛ղ Աստված կատարի նրանց երազանքները, Աստծո օրհնությունը հավետ  նրանց։

Նյութը տրամադրել է «NOR» ռադիոյի կամավոր Արմենուհի Շիրինյանը: