
Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան լրատվական ծառայությունը։
Հայաստանը ներկայացնող Դավիթ Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ արծաթե մեդալակիր է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն։ 1tv.ge