Նինոծմինդայի մունիցիպալիտետից տասնմեկ զինվորականներ մեկնեցին Թբիլիսի բուժզննման:
Զինծառայողները բժշկական փորձաքննություն անցնելուց հետո, պետք է անցնեն նախնական վերապատրաստում, ապա ծառայեն Պաշտպանության նախարարությունում:
Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետից Վրաստանի տարբեր զորամասերում ծառայում է 106 հոգի:
Այս տարի 7 զինծառայող ժամանակավորապես ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, վճարելով 2000 լարի:
Վրաստանում պաշտոնապես վճարելով 2000 լարի, անձը կարող է ազատվել ծառայությունից 18 ամսով: Նույն անձը ընդամենը երկու անգամ կարող է օգտվել վճարման միջոցով հետաձգման իրավունքից:
Մանրամասների մասին մեզ տեղեկություն հաղորդեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի զինվորական ծառայության ղեկավար Նաիրի Մանուկյանը.