
Գորիի մոտ, ավտոմայրուղու վրա այրվել է բենզինակիր մեքենա:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում, տեղում հայտնաբերել են տղամարդու դի: Հրդեհի զոհը հավանաբար ավտոմեքենայի վարորդն է: Մահացածի ինքնությունը դեռևս հայտնի չէ:
Դեպքի վայրում մոբիլիզացված է եղել հինգ հրշեջ-փրկարարական անձնակազմ: Հրդեհը մարվել է: