
Հայաստանում ավտովթարի հետևանքով տուժել է մոտ 20 զինծառայող: Դեպքը տեղի է ունեցել Մեղրի-Ծիրանի ձորը կապող ավտոմայրուղու վրա, մայրաքաղաքից 370 կիլոմետր հեռավորության վրա:
«Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որի միջոցով ուղևորվում էին զինծառայողները, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ժայռին և կողաշրջվել:
Տուժածները տեղափոխվել են Մեղրիի հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 1tv.ge