Քաղաք Նինոծմինդայի գլխավոր գրադարանում տեղի ունեցավ մայրենի լեզվի օրվա նվիրված վրաց գրականության ցուցահանդես:
Վրացերենի օրը նշվում է ամեն տարի `ապրիլի 14-ին, 1990 թվականից սկսած : Միջոցառմանը հրավիրված էին քաղաքի դպրոցների ուսուցիչները, բարձր դասարանի աշակերտները եւ մշակութային կենտրոնի աշխատակիցներ: Աշակերտները Գանձայի գյուղի թիվ 1 դպրոցի վրաց լեզվի ուսուցիչ Նանուլի Միխենաշվիլիի հետ միասին ներկայացրեցին փոքր ներկայացում: Նրանք կազմակերպել էին վրաց գրականության ցուցահանդես, ներկաներին ծանոթացրեցին մայրենի լեզվի ստեղծման պատմության հետ: Գանձա գյուղի թիվ 1 դպրոցի ավագ դասարանի աշակերտները փոքրիկ հատվածներ ներկայացրեցին Շոթա Ռուսթավելիի «Վագրենավորը» պոեմից, վրացերենով եւ հայերենով :
Գրադարանի գրքային ֆոնդը վերջին մի քանի տարիների ընթացքում համալրվել է վրաց լեզվով նոր գրքերով, ինչպես մանկական գրականությունը, այնպես էլ մեծահասակների: Կա եւ գեղարվեստական եւ դասական գրականության, ժամանակակից գրողների, ռուս եւ օտար հեղինակների թարգմանություններ:
«Ժամանակն է զգալ վրացերեն սովորելու անհրաժեշտությունը հատկապես երիտասարդ սերնդին : Ավագ սերունդը դժվարանում է յուրանել վրաց լեզուն, հատկապես, որ չկա հաղորդակցություն եւ անմիջական շփում: Վրացերենին տիրապետելու համար անհրաժեշտ է վրացերեն գրականություն ընթերցել, եւ դրա համար անհրաժեշտ է կապ հաստատել գրադարանի հետ », – ասում է Նինոծմինդայի քաղաքապետարանի կրթության եւ հուշարձանների պահպանության բաժնի պետ Լաուրա Վարժապետյանը:
Ցուցահանդեսը կազմակերպել էր Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ կրթության վարչությունը: Միջոցառման նպատակն է երիտասարդներին գրավել եւ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ աշխարհում կա մի վայր, որտեղ ամեն ինչ շնչում է խաղաղություն եւ հանգստություն, դա գրադարան է: Գրադարանը գրքերի պահոց է, եւ գիրքը այն հիմքն է, որի վրա կառուցվում է ազգի մշակույթը: Ցանկացողները այստեղից կարող են ձեռք բերել վրաց գրականություն :
Ներկաները քաղաքապետարանից ստացան «Մեսխեթի վրացական գրողների հրատարակչություն» գիրք:
Լրացուցիչ մանրամասներ մեր նյութում: