Անխոհեմ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ

Անխոհեմ վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ

Ագրիչայ գետի վրա լողացող պոլիէթիլենային տոպրակներ, գոմաղբ, պլաստմասե եւ ապակյա շշեր, կուտակված աղբ, ճանապարհին ծղոտ, այս ամենը կարելի է տեսնել Գագարին փողոցում:

Այս փողոցի բնակիչ Արտյուշ Ուստյանը կապվել է «NOR» ռադիոյի խմբագրություն `ցույց տալու էկոլոգիական իրավիճակը որը տիրում է իրենց փողոցում:

«Ամեն տարի իրավիճակը էլ ավելի է վատանում է, այս փողոցում անասնագոմ կա, որի գոմաղբը լցվում է անմիջապես գետը: Կան փոքր երեխաներ, հիվանդ մարդիկ», – ասում է Արտյուշ Ուստյանը, որի տունը գտնվում է Ագրիչայ գետի մոտ:

Ագրիչայ գետի անվերահսկելի իրավիճակը շրջակա միջավայրի հետ կապված խնդիր է առաջացնում, փողոցում անտանելի հոտ է:

«Անհրաժեշտ է, որ համապատասխան իշխանությունները անդրադառնան այս խնդրին եւ թույլ չտան, որպեսզի գոյություն ունենա այնպիսի անկայուն իրավիճակում, որ հիմա ունենք», – նշում է Արտյուշը:

Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափող մարդկանց համար տուգանքների մասին օրենքը ուժի մեջ է մտած: Ըստ որի մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:

Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Ֆիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կկեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:

Բայց ով եւ ինչպես է վերահսկելու այդ գործընթացը Նինոծմինդայում դեռեւս պարզ չէ:

Մանրամասները մեր տեսանյութում: