
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ է անցկացնում Սամցխե-Ջավախեթիում:
Նախագահը այցը սկսել է Ախալցիխեյում տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Հանդիպմանը ներկա էին նահանգապետը, քաղաքապետներ եւ մեծամասնական պատգամավորները:
Տեղի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Սալոմե Զուրաբիշվիլին շրջանների հզորացմանը նպաստելու եւ վրացական արտադրանքին աջակցելու նպատակով այցելելու է Սամցխե-Ջավախեթիում գործող ընկերություններ եւ հանդիպելու, «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին:
Վաղը, նախագահն Ախալքալաքում, տոնական պայմաններում, բացելու է վրացական այբուբենով նկարազարդված պատը :
«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:
Սամցխե-Ջավախքի շրջանում նախատեսված են հանդիպումներ տեղի բնակչության հետ: