Նինոծմինդայի քաղաքապետ: «Նախագահին խնդրեցի օգնել քաղաքացիության վերականգնման հարցում»

Նինոծմինդայի քաղաքապետ: «Նախագահին խնդրեցի օգնել քաղաքացիության վերականգնման հարցում»

Նինոծմինդայի քաղաքապետ Աինվարադ Մոսոյանը խնդրել է Սալոմե Զուրաբիշվիլիին մունիցիպալիտետի քաղաքացիներին օգնել քաղաքացիություն տրամադրելու հարցում: Նրա խոսքերով, տեղացիների շուրջ 30% -ը Վրաստանի քաղաքացիություն չունեն:

Այսօր, ապրիլի 13-ին, Վրաստանի Նախագահի հետ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային վարչությունում հանդիպման ժամանակ քաղաքապետերը խոսեցին ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի և ապագա ծրագրերի մասին: Ավելի քան կես ժամ տևած հանդիպման ժամանակ բարձրացրաձայնվեց նաև էթնիկ հայ բնակչությանը քաղաքացիության տրամադրման հարցը:

Անիվարադ Մոսոյան ասում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող բնակիչները մեծ հույս ունեն, որ նախագահը կօգնի վերականգնել կորցրած քաղաքացիությունը:

«Հիմնական խնդիրը մեր բնակչության համար քաղաքացիության վերականգնման հարցն է: Նախագահը մեզ ասաց, որ մեր բնակչությանը քաղաքացիության տրամադրումը պարզեցվելու է, դրա համար տեղացիները պետք է պետական լեզուն սովորեն այն աստիճանի/մակարդակի, որ կարողանան հարցազրույցը կամ թեստավորումը անցնել» – ասում է Անիվարդ Մոսոյանը:

Նրա խոսքերով, Նինոծմինդայի բնակչության շուրջ 30 տոկոսը վրաստանի քաղաքացիություն չունի, իսկ նրանց մի մասը պահանջում է նաև երկքաղաքացիություն տրամադրում:

Սալոմե Զուրաբիշվիլին անցյալ տարի հոկտեմբերին Ջավախքում էր, որտեղ խոստացավ օգնել էթնիկ հայ բնակիչներին երկքաղաքացիության հարցում: