«Ուզում եք քաղաքացիություն, սովորեք վրացերեն» – Սալոմե Զուրաբիշվիլի

«Ուզում եք քաղաքացիություն, սովորեք վրացերեն» – Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ ունենալով Մշակույթի տանը խոսեց երկքաղաքացիության մասին, նշելով, որ երկքաղաքացիություն թույլ տալով, պետությունն ընդառաջ է գնացել բնակչության, և բնակչությունն իր կողմից պետք է քայլեր ձեռնարկի` անցնի լեզվի իմացության փոքրիկ քննություն:

Նախագահը ասում է, որ ինքը պարտավոր է պետական լեզուն տարածելուն «Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորդ, ովքեր այստեղ եք, Ձեր երեխաները, դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, այդ իսկ պատճառով, բավականին շատ բան է արվել նրա համար, որպեսզի երկքաղաքացիությունը հնարավոր լինի բոլորի համար, չլինի արգելված, ինչպես դա հին Սահմանադրությամբ էր: Սահմանադրության այդ փոփոխությունն արդեն ուժի մեջ է մտել, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի վերադարձնել և վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը», – ասաց Սալոմե Զուրաբիշվիլին:

«Բայց դրա համար հարկավոր է, որ քայլերը կատարվեն երկու կողմերից, որ երկրորդ կողմը, այսինքն՝ Դուք, կատարեք այդ մեկ քայլը, ինչը նշանակում է, որ Դուք ցանկանում եք այս երկրի քաղաքացիություն, և դա այն մակարդակի լեզվի իմացությունն է, որ Դուք կարողանաք հաղթահարել այս փոքրիկ քննությունը, որը քաղաքացիության վերականգնման ընթացակարգում է: Դա սիմվոլիկ է համարվում, բայց միևնույն ժամանակ շատ բան է նշանակում: Դա նշանակում է, որ պետությունը ցանկանում է, որ Դուք դառնաք երկրի լիիրավ քաղաքացիներ», – նշեց նախագահը:

https://www.facebook.com/radiotvnor/videos/420206665461292/