
Ապրիլի 14-ի կապակցությամբ Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցը հայտարարել էր ձեռագրի մրցույթ:
Մրցույթին մասնակցել էին վարչական դպրոցի 10 ուսումնական կենտրոնի 30 ունկդիր: Մրցութային 2 տեղերն էլ զբաղեցրին Նինոծմինդայի ուսումնական կենտրոնի ունկնդիրները:
Զարուհի Աթոռակալյանի ձեռագիրը ստացավ մրցանակ ժյուրիից, իսկ Մերի Ղարիբյանի աշխատանքը որպես ֆեյսբուքյան էջի ամենաշատ հավանումներ ստացած:
Ապրիլի 14-ին, Ախալքալաքում կազմակերպված մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառման ժամանակ մրցանակները հաղթողներին հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: