
Էրզրումյան փողոցում ջրամատակարարման ծառայության իրականացրած մաքրման աշխատանքներից հետո, որի առաջացման պատճառը կոյուղագծին միացված գոմաղբն էր, առաջացել է փոս, որի արդյունքում կեղտաջրերը հեղեղում են փողոցը, այնուհետեւ լցվում Ագրիչայ գետը:
Էրզրումյան փողոցի բնակիչները դիմել են «NOR» ռադոկայան`խնդիրը լուսաբանելու համար: Բնակիչների խոսքերով, արդեն 10 օր է ինչ կեղտաջրերը ողողում են փողոցը, ճանապարհը դարձել է անանցանելի:
Ըստ ջրամատակարարող ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի, այս փողոցում խցանումները հաճախակի են , ուստի ստիպված են տեղադրել նոր դիտանցք, հետեւաբար փորվել է փոս եւ փողոցը հեղեղվել կոյուղաջրերով: Արզուն Գորոյանի խոսքով, խնդիրը կլուծվի մի քանի օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ այս փողոցում կոյուղագծի խցանմուն առաջին անգամ չէ: Այս հարցը բազմիցս հաղորդվել է «NOR» ռադոյի կողմից: Վերոնշյալ փողոցի բնակիչը նշեց, որ խցանման պատճառը բնակիչների անզգուշությունն է: