2018 թ․ սեպտեմբերի 17-ից 2019 թ․ ապրիլն ընկած ժամանակահատվածում Վրաստանի հանրակրթական դպրոցներում 374 անգամ ոստիկանություն է կանչվել:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից «Ինտերպրեսնյուսին» պատասխանել են, որ դպրոցներում, որտեղ աշխատում են կրթական հաստատությունների տեսուչներ, դեռահասների միջև արձանագրվել է 2 396 կոնֆլիկտ:
Նախարարության տեղեկատվությամբ, 2018 թ․ սեպտեմբերի 17-ից 2019թ-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում դպրոցներում արձանագրվել է մինչև 66 հազար խախտում, որից 64 780-ը կարգապահական են:
«252 դեպքով գրանցված խախտումները վերաբերել են դասաժամին բջջային հեռախոս օգտագործելուն, 7184-ը՝ դասից փախչելուն, 4504-ը՝ դասը խափանել կամ խափանելու փորձ անելուն, 42 803՝ ուշացմամբ դպրոց ներկայանալուն, 10 037՝ ուշացմամբ դասին ներկայանալուն: