Microsoft-ը Վրաստանի դպրոցներն ավելի տեխնոլոգիական կդարձնի

Microsoft-ը Վրաստանի դպրոցներն ավելի տեխնոլոգիական կդարձնի

Առաջատար տեխնոլոգիաների Microsoft կազմակերպությունը և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հուշագիր են կնքել համագործակցության վերաբերյալ:

Վրաստանն այս տարի բարեփոխումների տասնյակ փաթեթներ է ներկայացրել կրթության բոլոր ուղղություններով: Բարեփոխումների նպատակն է Վրաստանը տարածաշրջանում դարձնել առաջատար: Կարևոր կետերից մեկը տեխնիկական վերազինումն է վրաստանյան դպրոցներում:

Այս նպատակով Վրաստանի ԿԳ Նախարարն ու Microsoft-ի ներկայացուցիչը հուշագիր են կնքել: Վրաստանի դպրոցներում տեխնոլոգիաների զարգացման հարցում կօգնի նաև Տալլինի համալսարանը:

Դպրոցականներն ու ուսուցիչներն ապահովված կլինեն էլեկտրոնային ռեսուրսներով, կկարողանան տարածել տեղեկատվություն և արդյունավետ կերպով կիրառել տեխնոլոգիաները: